Ֆեյքնյուզի դեմ պայքարի շրջանակներում)))

Երևի նկատած կլինեք, որ մեր նոր կառավարության ամենատարբեր անդամները մշտապես տրտնջում են ֆեյքերից։ Մի փոքր օգնեմ նրանց ֆեյքերը բացահայտելու հարցում։))))

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի մեկնաբանությունն իմ էջին, ուղղված ինձ։ Հաջորդ սքրիներում դուք տեսնում եք ինքզինքը «մաեստրո» անվանող ֆեյքի տարբեր պոստերի տակ տառացիորեն նույն մեկնաբանությունը, որն ուղղված է եսիմ ում։

Այստեղ լիքը հարցեր են առաջանում․

1. Արդյո՞ք մաեստրոն Հովհաննես Մովսիսյանն է։
2. Արդյո՞ք Հովհաննես Մովսիսյանը մաեստրո է։
3. Արդյո՞ք Դանիել Իոաննիսյանը կանդրադառնա այս ֆեյքին։
4. Արդյո՞ք այս աշխատաոճն «Ազատություն» ռադիոկայանի հետևանք է, թե՞ դա նոր ձեռքբերում է՝ որպես արդեն պաշտոնյայի։

ՀԳ. Թե բա՝ մաեստրո)))) Մի քիչ համեստ եղեք ֆեյքերն անվանակոչելիս։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել