Դքսուհի Մեգանի՝ հղիության մասին հայտարությունից անցել է գրեթե կես տարի, և շուտով Սասեքսի դուքսն ու դքսուհին կդիմավորեն իրենց առաջնեկին։ Փորձագետները որոշեցին համեմատել Մեգան Մարքլի, Քեյթ Միդլթոնի և արքայադուստր Դիանայի հղիությունները: Մամուլը համեմատեց արքայական ընտանիքի մյուս մայրերի վերջին լուսանկարներից մի քանիսը, մինչ նրանք աշխարհին կներկայացնեին իրենց փոքրիկ արքայազններին ու արքայադուստրերին: Թագավորական երկրպագուները ցնծության մեջ էին, երբ Քեմբրիջի դքսուհին 2012 թ. դեկտեմբերին հայտարարեց իր առաջին հղիության մասին։ Քեյթի վերջին հրապարակային ելույթը 2013 թ. հունիսի 15-ին էր՝ Բուքինգհեմյան պալատում անցկացվող ամենամյա արարողության ժամանակ:

Փորձագետները դիտեցին 1982թ. հունիսին պոլոյի մրցախաղի ժամանակ արված Ուելսի արքայադստեր գեղեցիկ նկարը, որտեղ Դիանան փայլում է փորը գրկող վարդագույն զգեստով: Հետագայում զույգն աշխարհին ներկայացրեց առաջնեկին՝ արքայազն Ուիլյամին:

Արքայադուստր Աննան աներևակայելի շքեղ տեսք ուներ, երբ 1981 թ. մայիսի 6-ին ամուսնու՝ Մարկ Ֆիլիպսի, և սկեսրոջ՝ Աննա Ֆիլիպսի հետ այցելեց Ուիլսշտեյնի Մեծ Սոմերֆորդ եկեղեցի:

Մամուլը եկավ այն եզրակացության, որ արքայական ընտանիքի բոլոր անդամները գեղեցիկ են բոլոր լուսանկարներում և հիանալի են հաղթահարել հղիության շրջանը:

Image result for принцессы Дианы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել