Panorama.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մինչ Դվին հյուրանոցային համալիր մտնելը, լրագրողներին խնդրեց՝ սուրբ օրով խոսել միայն բանակի մասին։

«27 տարիների թիկունքում մեր դարավոր պայքարն է, զորավարների ռազմավարական տաղանդն է, արցախյան ազատամարտի մեր մտավորականների ու կամավորների համատեղ պայքարն է, արցախյան ազատագրական պայքարում տարած հաղթանակն է ու բանակի շարունակական կատարելագործումը, որ այսօր էլ կա»,-ասաց նախկին նախարարը։

Օհանյանը կարևորեց, որ ազատամարտիկները, զինվորականները կարողացել են հաղթանակ տանել ու խաղաղություն պարտադրել, ասաց՝ ժողովուրդն ու լրագրողներն էլ մեծ ավանդ ունեն այդ գործում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել