«Ժողովուրդը» գրում է, որ երեկ ԱԺ-ում կրքերը թեժ են եղել՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ըստ թերթի աղբյուրների՝ լուրջ վիճաբանություն է առաջացել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջև:
Խոսակցությունն այնքան է «թեժացել», որ Ջհանգիրյանը, նիստը չավարտված, լքել է սենյակը: Մեր տեղեկություններով՝ վեճն առաջացել է հանձնաժողովում քննարկվելիք թեմայի ընտրության պատճառով: Ջհանգիրյանն այլ թեմա է առաջարկել քննարկել, Նահապետյանը՝ այլ: Ու քանի որ Ջհանգիրյանը «նստվածք» է ունեցել, բղավել է. «ԱԺ-ն մանկապարտեզ եք սարքել, ներկա-բացակա եք անում, աշխատավարձից պահում եք»,- ու հեռացել է սենյակից:
Կ. Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ մի կերպ չցանկացավ մանրամասնել իրենց տարաձայնության պատճառը. «Ուրեմն տարաձայնություններ կարող են լինել ցանկացած նախագծի շուրջ՝ բովանդակային եւ ոչ բովանդակային, դրա համար, որպեսզի լրատվամիջոցներն իրազեկված լինեն, պետք է լուսաբանվի նաեւ նիստը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/264306007041108
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել