Yerkir.am-ը գրում է.

ՌԴ  Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից դուրս է բերել 3 երեխայի. հայտնում է Русарминфо-ն:

Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայության` Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում, նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկների ու 10-ամյա տղայի: Երեխաները չեն տուժել:

Հաղորդվում է, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել