Netflix առցանց-կինոթատրոնը նոր սերիալ կթողարկի Resident Evil («Չարի կացարանը») ֆրանշիզայի մոտիվներով: Առայժմ նախագիծը մշակման վաղ փուլում է: Այդ մասին հայտնել է Deadline պորտալը:

Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, սերիալի ստեղծմանը կներգրավվի Constantin Film ընկերությունը, որն զբաղվել է մի շարք ֆիլմերով: Այժմ Netflix-ը փնտրում է նախագծի գործադիր պրոդյուսերի: Netflix-ը պարզաբանել է, որ սյուժեն նվիրված է լինելու Umbrella կորպորացիայի «մռայլ» աշխատանքին եւ «նոր աշխարհակարգին՝ պայմանավորված T-վիրուսի բռնկմամբ, որը զոմբիացնում է մարդկանց:

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Resident Evil 2 խաղի՝ Capcom ընկերության 1998 թվականի կուլտային խաղի ռեմեյկի ռելիզը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել