Aysor.am-ը գրում է.

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ 
 
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել