Հերթական կեղծ տեղեկատվական հարձակումը Արցախի դեմ:
Բրիտանացի գրող Հարոլդ Քեյնը, սնվելով ադրբեջանական նավթադոլարներով, ցեխ է շպրտում Արցախի ուղղությամբ:
Որոշ ժամանակ առաջ Արցախ այցելած գրողը կեղծում է իրականությունն ու Արցախը ներկայացնում է իբր հանցագործ պետություն, որտեղ առկա է զենքի, մարդկանց և թմրանյութերի վաճառք:
Որպես առաջին «բացահայտում» Քեյնը ներկայացնում է, իբր Արցախում իրեն առաջարկել են մարմնավաճառի ծառայություն, ու դա էլ հերիք չէ, առաջարկվողը 11 տարեկան երեխա է եղել: Արցախում մեկ անգամ եղած մարդն ուղղակի կծիծաղի այս հայտարարության վրա, բայց ադրբեջանական նավթը «հրաշքներ» է գործում:
Ընդհանրապես, Ադրբեջանից սկսում են նոր թափ հավաքել Արցախի և հայ ժողովրդի դեմ ուղղված տեղեկատվական հարձակումները, որոնց դիմացը չառնելու կամ ականջի հետև քցելու դեպքում հետագայում մեծ խնդիրներ ենք ունենալու:
Մտածեք, տիկնայք և պարոնայք: