Երևի բիձայացել եմ, ներվերս չեն հերիքում, պետք ա արձագանքեմ... Էն, որ ցուցակներ եք հրապարակում ու փնթփնթում, թե բա՝ այ խերսոններ, չեք տեսնում՝ երկրում ինչեր են փոխվել, հայ-հարայ, երեսունհինգ բան ա փոխվել, ու ասենք, նշում եք, որ Մարալիկում ջրամբար ա նորոգվել ու, ասենք, Ալենավանի խմելու ջրի հարցը լուծվել ա․ դա փոփոխություն չէ, կառավարության ամենօրյա պարտականություն է... Բոլոր իշխանությունների օրոք ինչ-որ բան երկրում մե՛կ վատանում է, մե՛կ լավանում, գներ են էժանանում, երբեմն՝ թանկանում, փողոցներ են նորոգվում, համակարգեր են լավանում կամ վատանում, բայց դրանք որպես երկրում փոփոխությունների ալիք ներկայացնելը պարզագույն մտավարժանք է...
Իշխանության փոփոխությունից հետո, հարգելի փոքրիկ իշխաններ, որպես իրավիճակի փոփոխության լակմուսի թուղթ դիտարկվում են ռեֆորմներն ու համակարգային բարեփոխումները, ամբողջական ենթակառուցվածքների բարելավումները, ոչ թե Քայլաստան գավառի Ռնգեղջյուր գյուղի մսուրի տանիքի վերանորոգումը...
Դա նույն բանն է, որ բեռնատարից քամու թռցրած ցորենի հատիկն ընկնի հողի մեջ, սկսի թեթև ծիլեր տալ, ու ֆեյսբուքյան իր էջում գրի, թե բա՝ կույր պետք է լինել աճը չնկատելու համար...
Ռեֆորմներ արեք, ռեֆորմներ, ռեֆորմներ, ռեֆորմներ, հասկանո՞ւմ եք գոնե, որ էդ հընթացս կառավարումը, պլյուս-մինուս մի երկու տուշոնկա, Սերժենք էլ էին անում, էս երկիրը շուռուփ առ շուռուփ դզելու ենթակա ա, հսկայական ժանգոտած մեքենա ա, դետալ առ դետալ պետք ա բարեփոխել...
Նստել, թիթեռ ենք նկարում, թե բա՝ էս ինչն էժանացավ, էսքան աշխատավարձ բարձրացավ, պադավատ, պրեմիա-մրեմիա։ Դրանք սուտ բաներ են, ամենօրյա բաներ են, գլուխներս մի խույկանզղարեք անիմաստ դիսկուրսով։
Հրապարակ բերեք ռեֆորմների փաթեթներ, իրար գզենք, հոշոտենք, դզմզենք, փոխվի էս երկիրը, թե չէ մի տարի ա՝ երկրում իշխանություն ա փոխվել, ոչ մի ռեֆորմ չկա, միակ ստաբիլացած բանը Սաշիկի կարմիր մայկեն ա։
Հանրային դիսկուրսը տեղափոխեք ռեֆորմների դաշտ, ցավոտ, դաժան, անասելիորեն ցավոտ ռեֆորմների։ Կհայհոյեն, կգզեն, բայց երկիրը երկիր կդառնա։
Ինձ էլ ինչ տաք, տաք...