Նայում էի Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջը։ Առկա էին բազում մեկնաբանություններ։ Երբ մտնում էի մեծարող մեկնաբանություններ գրողների էջերը, 60%-ը ֆեյք էջեր են, 30%-ը՝ լաչառ կնանիք: Առկա էին նաև շատ-շատ մեկնաբանություններ, որոնց հեղինակներն արդեն սկսել են համոզվել, որ խաբված են, և այդ դարձի եկածներն ընդհանուր թվի 50%-ի մոտ էին:

Այս ամենը տեղի է ունեցել 9 ամսվա ընթացքում, այնպես որ, վստահ եմ` մեզ թեժ աշուն է սպասվելու: Եթե ձեզ թվում է, թե Նիկոլը նոր արյունահեղության չի գնա հանուն իր պաշտոնի, ապա ես խղճում եմ ձեզ, որովհետև ձեր հիասթափությունը լինելու է տասնապատիկ, եթե չասեմ՝ կործանարար հենց ձեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել