Մանվել Գրիգորյանին կրկին կալանքի տակ առնելու դատարանի որոշումն ուղղակի ապացուցում է, որ դատական համակարգը վեր է ածվել խեղկատակության։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է գրավով ազատված անձը, ով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի, ով փախուստի փորձ չի արել, ով նստած սպասում էր դատարանի որոշմանը, նորից կալանավորվել։ Չնայած բացատրել հնարավոր է, բայց որքանով է էդ բացատրությունը երկրի մայր օրենքի հետ համահունչ՝ այ էդ ուրիշ հարց է։ Հիմա դատարանը ո՞ր դեպքում էր զանգով աշխատել՝ գրավով ազատ արձակելո՞ւ, թե՞ նորից կալանավորելու։ Չեմ հասկանում՝ տունտունիկ ենք խաղո՞ւմ, թե՞ դատական համակարգն օգտագործում ենք կրիմինալ տարրերի հետ նոր «որակի» հարաբերություններ կարգավորելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: