Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաներ ու պիկետներ էին իրականացվում: Իհարկե, դա քաղաքացու իրավունքն է, բայց երբ լկտիության հասնող արարքներ են թույլ տալիս քաղաքացիները, դա արդեն պետության ու պետականության խնդիր է դառնում։ Թքեցին փաստաբանի մեքենայի վրա, հիմա էլ Մանվել Գրիգորյանի դեմ ադրբեջանական դրո՞շ են բացում։
Մարդու դեմ ադրբեջանական դրո՞շ, ով ընկերներ է հողը դրել նույն այդ Ադրբեջանի դեմ կռվում։ Քրեական գործ կա, խնդրեմ, թող դատարանը որոշի, բայց լկտիությանն էլ հասարակությունը պետք է պատասխանի։
Ինչո՞ւ այսօր կայացվեց կալանավորման որոշում, գրավ կիրառելուց հետո Մանվել Գրիգորյանը խախտե՞լ է որևէ օրենք կամ կանոն, թե՞ փաստաբանի վրա թքող ու ադրբեջանական դրոշ բերող փողոցն այդպես որոշեց, կամ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի խոսքերն ազդեցին, երբ նա ասում էր. «Շատ հավանական է, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի»։ Ո՞վ է նրան այդ իրավասությունը տվել, սա արդյոք ճնշում չէ՞ դատարանի և դատավորի վրա։
ՀԳ. Որոշ ժամանակ քաղաքական գրառումներից զերծ կմնամ. անկեղծ, աջ և ձախ պոպուլիզմի չափաբաժինը դարձել է գերիշխող, իսկ իրական խնդիրները՝ լուսանցքում։
ՀՀԳ. ՀՀԿ-ն լավը չէր, դա ակնհայտ է, բայց դուք էլ իրենցից ոչնչով չեք տարբերվում, երեխեք, 104.5 տոկոս անկեղծ եմ ասում։