Tert.am-ը գրում է․

Աշխարհի տասը պետության՝ այդ թվում Հայաստանի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Ինչպես նշում է sb.by կայքը, դիվանագետներին ուղղված ողջույնի խոսքում նախագահը նշել է, որ Բելառուսը պատրաստ է Արևմուտքի, Արևելքի, Հարավի ու Հյուսիսի հետ համագործակցության:

Մասնավորապես՝ Հայաստանի մասով Լուկաշենկոն ասել է. «Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել