Արդեն երկու անգամ է՝ լուրջ բերաններից լսում եմ, թե սահմանին պետք է պայմանագրայիններ կանգնեցնել ժամկետային զինծառայողների փոխարեն, սակայն դրա համար գումար չկա։ Հարգելիներ, նման բան անել պետք չէ։ Նախ՝ ժամկետային զինծառայողը չի երկմտում, տեղում կրակում է հակառակորդի վրա ու ավելի կազմակերպված է, և երկրորդ՝ ոչինչ չի խանգարում նույն պայմանագրայիններին պետության տված աշխատավարձով ուղղակի տեղակայել երկրորդ գոտում որպես օժանդակ ուժ, իհարկե, տարիքային սահմանափակումը հասցնելով, ասենք, 55-ի։ Զինվորն ավելի դուխով կկանգնի պոստին՝ իմանալով, որ մեջքին հոպլոներն են ու 10 րոպեում կողքները կանգնած են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: