Ժամկետային զինծառայողը չի երկմտում, տեղում կրակում է հակառակորդի վրա ու ավելի կազմակերպված է


03:40 , 18 հունվար, 2019
Արդեն երկու անգամ է՝ լուրջ բերաններից լսում եմ, թե սահմանին պետք է պայմանագրայիններ կանգնեցնել ժամկետային զինծառայողների փոխարեն, սակայն դրա համար գումար չկա։ Հարգելիներ, նման բան անել պետք չէ։ Նախ՝  ժամկետային զինծառայողը չի երկմտում, տեղում կրակում է հակառակորդի վրա ու ավելի կազմակերպված է, և երկրորդ՝ ոչինչ չի խանգարում նույն պայմանագրայիններին պետության տված աշխատավարձով ուղղակի տեղակայել երկրորդ գոտում որպես օժանդակ ուժ, իհարկե, տարիքային սահմանափակումը հասցնելով, ասենք, 55-ի։ Զինվորն ավելի դուխով կկանգնի պոստին՝ իմանալով, որ մեջքին հոպլոներն են ու 10 րոպեում կողքները կանգնած են։