Բանական մարդը և նեանդերթալյան մարդը առաջացել են միևնույն նախնուց՝ ուղղահայաց քայլող մարդուց (homo erectus)` 700 000 տարի առաջ։ Ավելի քան 300 000 տարի առաջ մեր երկու տեսակները ամբողջապես առանձնացել են իրարից։

Նեանդերթալյան մարդը ավելի կարճահասակ էր քան բանական մարդը և նրանց մարմինը ավելի կոր էր։ Ինչպես մարդիկ՝ նեանդերթալցիները օգտագործում էին ձեռագործ գործիքներ, կարողանում էին կրակ անել և հողարկավորում էին իրենց մահացածներին։ Չնայած նրանց մասին առաջին թեորիաներին՝ ըստ որի նրանք վայրենիներ են եղել և չեն կարողացել խոսել, հետազոտողները ավելի շատ են սկսում հակվել այն կարծիքին, որ նրանք որոշակի ինտելեկտ են ունեցել։

Բանական մարդը ավելի լավ որսորդ է եղել

Նեանդերթալցիները անհետացել են այն բանից հետո, երբ homo sapiens-ի ներկայացուցիչները Աֆրիկայից տեղափոխվել են Եվրազիա։ Պարզվում է, որ պալեոանտրոպները բավականին երկար ժամանակ ապրել են Եվրոպայում և անհետացել են ժամանակակից մարդու հայտնվելու հետ միաժամանակ։ Հետազոտողների կարծիքով նրանց վերացման պատճառներից մեկը բանական մարդն է։

Մարդիկ ավելի ագրեսիվ են եղել՝ քան նեանդերթալցիները

Ինչպես ցույց է տալիս մեր պատմությունը՝ մարդուն բնորոշ է սպանությունը, ստրկատիրությունը և պատերազմը։ Մեր նախնիները եղել են հենց այդպիսին, երբ առաջին անգամ հանդիպեն են նեանդերթալյան մարդուն։ Երբ մարդը Աֆրիկայից գաղթել է Եվրազիա՝ նա եղել է ավելի վճռական, ագրեսիվ և ուժեղ՝ քան  homo neanderthalensis

Մարդիկ որս էին անում գայլերի հետ

Երկրի երեսից նեանդերթալցիների ոչնչացման ժամանակ Եվրոպայում կար երեք գիշատիչ. իրենք՝ նեանդերթալցիները, մարդիկ և գայլերը։ Ինչպես նշում է մարդաբան Փետ Շիպմանը՝ նեանդերթալյան մարդու ոչնչացումը կապվում է գայլերի և մարդու միջև ստեղծված դաշինքի հետ։ Ըստ նրա, մեր նախնիները սկսում են ընտելացնել վայրի գայլերին, որը և զգալիորեն ազդում է homo neanderthalensis-ի ճակատագրի վրա։

Աշխատանքի բաժանում

Նեանդերթալցիների մոտ աշխատանքի բաժանման համակարգ չի եղել։ Մարդիկ իրենց հերթին որսի համար խմբեր ստեղծելիս հիմնվում էին սեռի և տարիքի վրա։ Աշխատանքի այսպիսի բաժանումը ավելի արդյունավետ էր, իսկ նրանց սնունդը ավելի բազմազան, քանի որ հանրույթի յուրաքանչյուր անդամ զբաղվում էր իրենն հանձնարարված գործով։

Նրանք ձուլվել են բանական մարդու հետ

Այս տեսակի վերացման մի շարք վարկածների հետ շրջանառվում է նաև այն վարկածը, որ նրանք չեն անհետացել, այլ ձուլվել են բանական մարդու հետ։ Եվրասիացիները ուղղակի ասիմիլացվել են Աֆրիկայից եկած մարդկանց հետ։ Այն եղել է իրական խաչասերում, որը լույս աշխարհ է բերել ժամանակակից homo sapiens-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել