Կոչ որպես գործընկերոջ, կոչ որպես կնոջ, կոչ որպես ՀՀ քաղաքացու

Zaruhi Mejlumyan, խնդրում եմ՝ վերանայեք ձեր մոտեցումները, ձեր զգացմունքները և սթափ դատեք իրականությունը։
Օգտագործելով պաշտոնը, տրվելով զգացմունքներին՝ պետք չէ հանցագործին դարձնել անմեղ և դրա հետ մեկտեղ ոչ մի հիմնավորում չներկայացնել։ Շաբաթից ավել ունեցել եք ժամանակ ձեր քայլերը հիմնավորելու համար, բայց այդպես էլ ոչ մի փաստարկ չեք ներկայացրել, հետևաբար մնում է ենթադրել, որ, բացի սիրուց, ոչնչի չեք տիրապետում։ 

Վերջացրեք այս անհասկանալի գործընթացը և զբաղվեք ձեր աշխատանքով, որը ձեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում։
Եւ վերջապես՝ մի բացառեք այն փաստը, որ մարդասպան Ենոքյանը ձեզ նույնպես օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։

Հաջողություն և սթափ դատողություն եմ ցանկանում Ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել