Aysor.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի հրահանգել, եղել են քննարկումներ, կարծիքներ ու որոշում է կայացվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուին սատարելու որոշմանը։
 
«Եթե որոշում կայացվեր Լուսավոր Հայաստանի թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի ձայնն ավելի կարևոր է։ Մենք եկանք տրամաբանական որոշման։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու», - լրագրողներին ասաց նա։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել