Թուրքիայի արտաքին գործերի ղեկավար Չավուշօղլուն պատասխանել է Թրամփի թվիթերյան գրառմանն առ այն, որ վերջինս տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե այդ երկիրը հարձակվի սիրիական քրդերի վրա:
Չավուշօղլուն պատասխանել է, որ Թուրքիայի տեղեկատվական խողովակները բաց են ԱՄՆ համար, ու այդպիսի հարցերը սոցցանցերում չեն քննարկում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-Թուրքիա դիվանագիտական խողովակներում ճողվածք կա:
ԱՄՆ հետ փոխադարձ մեղադրական ոճով այս երկխոսությունից հստակ երևում է՝ մոտ ապագայում Թուրքիան իր հայացքը վերջնականապես կուղղի ՌԴ կողմը՝ հաշվի առնելով նաև Եվրամիությունից թուրքական պետության նեղված լինելու հանգամանքը:
Ռուսաստանին տարածաշրջանում թեկուզ և ժամանակավոր աջակից ունենալն՝ ի դեմս Թուրքիայի, շատ ձեռնտու է, ուստի ռուս-թուրքական դիվանագիտական համբույրներն՝ առջևում:
Այս ֆոնին առավել քան պատրաստված պետք է ներկայանալ Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարների փարիզյան առաջիկա հանդիպմանը: