Artsakhpress.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկելու է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցերով համազեկուցող Ստեֆան Շեննաքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղբանտարկյալ բլոգեր Մեհման Հուսեյնովի և մյուսների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը:
Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:
Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:
Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ  հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած   ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին: 
Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել