Tert.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու էր ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Միջնորդությունը քննելու էր դատավոր Արսեն Նիկողոսյանը, ում դատական նիստի մեկնարկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:
Ինքնաբացարկ հայտնելու մասին լրագրողներին հայտնեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները չհայտնեցին, թե որ կողմն է ներկայացրել ինքնաբացարկի միջնորդությունը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի մոտ հավաքվել են ցուցարարներն ու մի խումբ փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/01/14/Manvel-grigoryan/2894133
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել