Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորին ինքնաբացարկ են հայտնել. նիստն ընդմիջվեց


15:20 , 14 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու էր ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ  Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Միջնորդությունը քննելու էր դատավոր Արսեն Նիկողոսյանը, ում դատական նիստի մեկնարկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Ինքնաբացարկ հայտնելու մասին լրագրողներին հայտնեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները չհայտնեցին, թե որ կողմն է ներկայացրել ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ Վերաքննիչ  դատարանի մոտ  հավաքվել են ցուցարարներն ու մի խումբ փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահի գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ