Tert.am-ը գրում է.

Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից, չի ասում ամենախոշորից:

Մյուս կարևոր բառն այստեղ սա է՝ ընտրվում է: Այսինքն՝ այդ մարդը պետք է ընտրվի, խորհրդարանի պատգամավորները պետք է որոշեն, թե ով է իրենց համար ամենալավ ընդդիմադիր փոխխոսնակը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տրամաբանությամբ են առաջարկում, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լինի ԼՀԿ խմբակցությունից, ոչ թե մեծությամբ երկրորդ ուժից՝ «Բարգավաճ Հայաստանից»: 

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ի թեկնածուն Մանե Թանդիլյանն է:  «Իմ քայլի» փոխնախագահի թեկնածուները Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, ապա հարցին, թե հնարավոր է, որ իրեն՝ Մարուքյանին, առաջադրեն այդ պաշտոնում, Մարուքյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է, սակայն դա ռեալ հայտ չի լինի, իսկ ԱԺ փոխխոսնակի հայտը ռեալ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել