Սահմանադրությունը չի ասում, որ ԱԺ 3-րդ փոխնախագահը պիտի լինի ամենախոշոր ընդդիմադիր խմբակցությունից, պատգամավորները պիտի որոշեն դա. Է. Մարուքյան


21:05 , 13 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից, չի ասում ամենախոշորից:

Մյուս կարևոր բառն այստեղ սա է՝ ընտրվում է: Այսինքն՝ այդ մարդը պետք է ընտրվի, խորհրդարանի պատգամավորները պետք է որոշեն, թե ով է իրենց համար ամենալավ ընդդիմադիր փոխխոսնակը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տրամաբանությամբ են առաջարկում, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լինի ԼՀԿ խմբակցությունից, ոչ թե մեծությամբ երկրորդ ուժից՝ «Բարգավաճ Հայաստանից»: 

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ի թեկնածուն Մանե Թանդիլյանն է:  «Իմ քայլի» փոխնախագահի թեկնածուները Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, ապա հարցին, թե հնարավոր է, որ իրեն՝ Մարուքյանին, առաջադրեն այդ պաշտոնում, Մարուքյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է, սակայն դա ռեալ հայտ չի լինի, իսկ ԱԺ փոխխոսնակի հայտը ռեալ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: