ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը, ինչպես նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլին Համաշխարհային բանկի նախագահի թեկնածուներ են համարվում, հաղորդում է Financial Times-ը:

Թեկնածուների շարքում շրջանառվում են նաև միջազգային հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Մելփասը և Միջազգային զարգացման ամերիկյան կազմակերպության ղեկավար Մարկ Գրինը:

Համաշխարհային բանկի գործող նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ին հրաժարական կտա՝ չնայած որ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2022-ին: Բանկիրի խոսքով՝ նա ցանկանում է վերադառնալ տնտեսության մասնավոր հատվածում իր աշխատանքին:

Սկզբում Համախարհային բանկի նախագահի պարտականությունները կկատարի տնօրեն Կրիստալինա Գերոգիևան:

Նշվում է, որ բանկում այս թեկնածությունները սարսափելի են անվանել: Հնարավոր է նաև, որ Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը զբաղեցնի Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջարեդ Քուշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել