Armenpress.am-ը գրում է.
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀԲ-ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2023)»-ում:
Ըստ զեկույցի՝ կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և Ուկրաինա- Ռուսաստան հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1,7 տոկոս (6 ամիս առաջ ակնկալվող 3 տոկոսից), 2024-ին կհասնի 2,5 տոկոսի:
Նյութի աղբյուր՝ https://www.armenpress.am/arm/news/1101383.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել