Air New Zealand ավիաընկերության ուղևորները ստիպված են եղել օդանավում 2 ժամ անցկացնել տղամարդու մարմնի հետ՝ հաղորդում է Daily Mail-ը:

Հոնկոնգից դեպի Օքլենդ նահանգ թռչող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել ավստրալական Քերնս քաղաքի օդանավակայանում, քանի որ օդանավում մահացել է ուղևորներից մեկը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել, սակայն օդանավակայանում քիչ թվով աշխատակիցներ են եղել, որպեսզի ինքնաթիռին միացնեն տերմինալի հատուկ «թևը»: Արդյունքում, բժիշկները օգտվել են աստիճաններից ինքնաթիռի վրա հայտնվելու համար: Այն չափազանց կարճ է եղել, ուստի բժիշկները ստիպված են եղել դրա տակ դնել իրենց՝ բժշկական գործիքներով պայուսակները: Ամբողջ գործընթացը տևել է մոտ 2 ժամ:

Արդյունքում բժիշկներին, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս բերել մարմինը, իսկ ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Օքլենդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել