Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկան։

Մարդիկ խուճապի մեջ ենթադրություններ են անում, թե սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի դեմ։ 

Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց քաղավիացիայի կոմիտե պարզելու, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

Մեզ հետ զրույցում քաղավիացիայից ասացին. «Թռիչքները ոնց որ կային, էդպես էլ մնացել են: Տոմսերի մասով, թե որ ավիաընկերությունն ինչքան տոմս ունի դա չենք կարող որևէ կերպ մեկնաբանել, բայց հնարավոր է, որ ինչ-որ ավիաընկերության, ինչ-որ օրվա տոմսերն արդեն սպառված լինեն: Բայց այս պահին գրաֆիկում փոփոխություններ չկան:

Ապրիլ ամսից կսկսվի նոր նավիգացիոն շրջան: Մենք այժմ ձմեռային նավիգացիոն շրջանում ենք: Ու հիմա լիքը ավիաընկերություններ կապ չունի ներսի, դրսի, եթե դուք հիմա փորձեք տոմս գտնել, հնարավոր է չտեսնեք, որովհետև դեռևս այդ շրջանը չի սկսվել և դա չի նշանակում, որ չվերթները հանվել են»: 

Մեզ հավաստիացրեցին, որ այս ամենը կապված չէ պատժամիջոցների հետ, որը կարող էր Ռուսաստանը մտցնել Հայաստանի դեմ, այլ կապված է ավիաընկերությունների քաղաքականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել