Երեւան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից:

Նշեցին, որ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել:

«Տոմսեր գնած ուղեւորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում», – ասացին ավիաընկերությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել