1. Մարդու կյանքը հնարավոր է միայն նրա մարմնի 32-43 ջերմաստիճանային սահմանի դեպքում (ըստ Ցելսիուսի սանդղակի): Իսկ մարդու ականջների ջերմաստիճանը միշտ ցածր է մարմնի ջերմաստիճանից 1.5-2 աստիճանով:
2. Արյունը պետք է անցնի երկար ճանապարհ: Եթե միացնենք մարդու բոլոր արյունատար անոթները, ապա կստացվի ավելի քան 97560 կմ: Իսկ սիրտն այդ անոթներով օրվա մեջ ընդունում է մոտ 7570 լ. արյուն:
3. Մարդու մազերի և եղունգների երկարության աճն ավելի արագ է տեղի ունենում ժամը 16-18-ն ընկած սահմաններում:
4. Իրականում, մարդն ունի 6 զգայարաններ՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, հպման զգացողութուն, համի զգացողություն, հավասարակշռության օրգան: Համի զգայունությունը, լսողությունը և հոտառությունն ավելի սրանում են ժամը 17-19 ընկած հատվածում:
5. Համի զգացողության նրբությունը կախված է ուտելիքի ջերմաստիճանից: Ամենասուրը զգացվում է 24 աստիճանում գտնվող ուտելիքի համը:
6. Ստամոքսն ամենաէֆեկտիվը կազմալուծում է ալկոհոլը ժամը 18-20 ընկած ժամանակամիջոցում:
7. Մարմնի քաշի 6-8%-ի չափով խոնավության կորստի դեպքում առաջանում է կիսաուշագնացության վիճակ, 10%՝ հալյուցինացիա և կուլ տալու ռեֆլեքսի խախտում, 12%-ը բերում է սրտի աշխատանքի կանգնեցմանը:
8. Մարդու ունքերը և թարթիչներն ունեն 3-4 ամսվա կյանք, գլխի մազերն ապրում են 4-6 տարի: Տիբեթական վիրաբույժների մասին լեգենդն ասում է, որ միայն նա, որ կարող է վիրաբուժական դանակով կիսել մարդու մազը երկայնքով, կարող է դառնալ վիրաբույժի օգնական... իսկ վիրաբույժը պետք է կարողանա կիսել մազը ևս մեկ անգամ:
9. Ֆրանսիացի նյարդաբանների հետազոտությունների համաձայն՝ լաց լինող մարդու մոտ աշխատում են նրա դեմքի 43 մկանները, այն դեպքում, երբ ծիծաղող մարդու մոտ աշխատում են միայն 17-ը: Այսպիսով, ծիծաղելն էներգետիկորեն ավելի ձեռնտու է, քան լաց լինելը:
10. Հասուն մարդն ունի ավելի քիչ ոսկրեր, քան նորածինը: Մարդը ծնվում է՝ ունենալով 350 ոսկոր, սակայն մարդու աճի հետ նրանք միաձուլվում են և հասուն դառնալու ժամանակ դառնում 206: