Armsport.am-ը գրում է.

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն պատրաստ է վերադառնալ «Ռեալ», որը նա գլխավորել է 2010-ից 2013 թվականներին: Թիմի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Մոուրինյուն շփվել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և հայտնել «Ռեալ» վերադառնալու իր պատրաստակամության մասին, բայց միայն երկու պայմանի իրագործման դեպքում:

Պորտուգալացին  ցանկանում է, որ ձմռանն ակումբը ձեռք բերի նախ կենտրոնական կիսապաշտպանի, այնուհետև` կազմն ուժաղցնի նոր հարձակվողով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել