Իսկ դուք գի՞տեք, քանի մեքենա է ողջ քաղաքի աղբահանության հարցը լուծում, թե չգիտեք, ասեմ. ընդամենա 17 մեքենա։ Ամբողջ Աջափնյակ համայնքում աշխատում է ընդամենը երկու մեքենա, մեկը սանիտեկի, մյուսը Զիլ ու էդպես բոլոր շրջաններում։ Մեկ երկու կամ երեք մեքենայով օր ու գիշեր աղբ են «կրում» որ քաղաքը, աղբի մեջ չկորի հանկարծ։ Բայց ցանկացած քաղաքացու բողոք արդարացիա, նա պիտի պահանջի ավելի ու էդ լավա, 24 ժամի փոխարեն պիտի ստիպի, որ աշխատեն 36 ժամ, միայն թե իդեալական մաքուր լինի քաղաքը։ Որովհետև քաղաքացիների մեծ մասին չի հետաքրքրում ոչ մի պատճառ, ինքը վճարումա մաքուր քաղաք ունենալու համար, նրան չի հետաքրքում, որ Տարոնը 7 հատ սանիտեկի աղբատար մեքենայա ունեցել «գծի» մեջ մցրած, ու հեղափոխությունից հետո 7 մեքենան էլ վերցրել տարելա, որովհետև իր սեփականությունն են, քաղաքացուն չի հետաքրքրում նաև, որ սանիտեկի վրա էժան յուղը թանկով ծախել են, ու մի քանի մեքենայի շարժիչ շարքից դուրսա եկել և հիմա կանգնած են էդ մեքենաները։ Իհարկե ոչ ոքի դա հետաքրքիր չի կարևորը քաղաքը մաքուր լինի, ու դա արդարացի պահանջա, որովհետև քաղաքացին հարկատու է ու վճարում է դրա համար։ Բայց նաև ոչ ոքի ուրիշ ավելի կարևոր բաներ հետաքրքիր չեն, բոլորը կենտրոնացած են աղբի վրա, որը ընդամենը ամիսների խնդիրա, մի քանի ամսում վստահաբար աղբահանության հարցը վերջնական լուծվելու է, վստահաբար։ Ցանկացած իշխանության երազանքնա ունենալ նման հասարակություն ում մտահորիզոնն ու պահանջը սկսվում է սանիտեկից ու վերջանում տրանսպորտի արանքներում՝ և ոչ մի արժեքավոր պահանջ, ոչ մի նպատակ, ու ոչ մի գրամ սեր, սեփական քաղաքի հանդեպ։

Մեզ նոր քաղաքա պետք, լրիվ նոր, հա՛ ու հենց Սևանի ափին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել