Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ին սահմաններում, Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանը, իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշիկ Մկրտչյանին, Երևանի բնակիչ, 34-ամյա Վազգեն Աղաբեկյանին, 12-ամյա Լիլիթ Աղաբեկյանին և 8-ամյա Վարուժան Աղաբեկյանին:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել