Անցնող տարին հագեցած էր իր քաղաքական և հասարակական զարգացումներով, լի փորձություններով և նոր մարտահրավերներով, բայց, ամենակարևորը, նշանավորվեց ազգային մեծ զարթոնքով:
Ամանորին, որպես կանոն, բոլորն ունենում են նպատակների և երազանքների սեփական ցուցակը։ Նոր տարվա էներգետիկան իր տեսակով բացառիկ է, համախմբում է ու լցնում բարությամբ։ Բոլորիս համար 2019 թվականը մի փոքր ավելի սպասումներով է հագեցած, քան նախորդներն էին, և դա բնական է։ Բոլորս ցանկանում ենք, որ Նոր տարին Նոր Հայաստանի համար դառնա նոր ձեռբերումների տարի։ Մաղթում եմ, որ գալիք տարում յուրաքանչյուրի օջախում տիրեն սերն ու ջերմությունը։ Միմյանց հանդեպ հանդուրժողականությունն ու ներողամտությունն ավելի շատ լինի, իսկ, ամենակարևորը, լինի առողջության տարի։ Մենք ուժեղ ենք մեր միասնականությամբ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ:
Մաղթում եմ խաղաղություն ինչպես բոլորի սրտերում, այնպես էլ մեր սահմանին և հայրենիքը պաշտպանող մեր զինվորներին, որոնք այս ցրտաշունչ և տոնական օրերին շարունակում են անսասան պահել պետության սահմանները։
Թող 2019 թվականը դառնա երազանքների իրականացման տարի։ Շնորհավոր Նոր տարի...