Դոնալդ Թրամփը զորքը հանում է Սիրիայից։ Հաստատ Հայաստան մտցնելու համար չի հանում։
Դոնալդ Թրամփին Իրաքում չդիմավորեց Իրաքի վարչապետը։ Իրաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքը երկրից հանելու որոշումը կընդունվի պառլամենտի կողմից եկող տարվա մայիսին։ Այդ զորքը ևս Հայաստան չի մտնի։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջազգային ժանդարմ չէ և այլևս չի խառնվելու այլ երկրների միջև կոնֆլիկտների լուծմանը։
Փաստորեն, ԱՄՆ-ը մեր տարածաշրջանի հարցերի լուծումը թողնում է Թուրքիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հայեցողությանը։
ԱՄՆ-ը հիմնովին թաղեց քրդական պետության ստեղծման հարցը՝ նրանց հանձնելով Թուրքիայի ողորմածությանը։
Ահա այսպիսի միջազգային խառնաշփոթ իրավիճակում ճիշտ կլինի, որ մենք մեջ չընկնենք ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։
Զբաղվեք մեր ներքին հարցերի կարգավորմամբ։ Ադրբեջանցիների հետ էլ սկսեք դարավոր տևողության բանակցություններ։ Ինչքան կարող եք, ձգեք դրանք, մինչև տարածաշրջանը վերադառնա կայուն հավասարակշիռ վիճակի։