Երբ Նիկոլ Փաշինյանը հայտնում էր, որ տարին ռեկորդային ցածր սպանություններով տարի ա լինելու, հայտնի էր, որ հոկտեմբերի դրությամբ եղել ա 34 սպանություն։ Էսօր, բացելով ԱՎԾ-ն, ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ նույն 34 սպանություն ա ֆիքսվել նաև նոյեմբերի դրությամբ։ Այնինչ մենակ ես նոյեմբերի ընթացքում ֆիքսել էի առնվազն 2 սպանություն (դանակահարություն ու մարդու կողմից կնոջը սպանել) ու ևս 3-ը դեկտեմբերին։ Գնացի փորփրեմ ու պարզեցի, որ նոյեմբերի 2 զոհվածներից մեկը անցնում ա ա ոչ թե որպես սպանություն, այլ սպանության փորձ, մյուսը՝ մարմնական վնասվածքներ, որոնք անզգուշաբար մահ են առաջացրել։ Այսինքն, զոհեր կան, սպանությունների մեջ չեն արտացոլվում։ Հատուկ ա դա արվում թե ոչ, նոր ա տենց սկսվել, թե միշտ ա սենց էղել, չգիտեմ։ Զուտ արձագանագրում եմ փաստը, որ կան դիակներ, որոնք անցնում են նենց հոդվածներով, որ վիճակագրությունը չփչացնեն։
UPDATE. Էն դանակահարությունը, ֆսյո ժե, ոչ թե սպանության փորձի, այլ սպանության հոդվածով ա հետաքննվում։ Եվ ուրեմն, խի՞ ա մնացել 34, ոչ թե դառել 35
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/2552543514772154
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել