Հնդիկ կինն ասում է, որ ամենածեր տղամարդուց հնարավոր է երեխա ունենալ, քանի որ 65 տարեկանում աղջիկ երեխա է ունեցել:

Image result for classroom

Այս կինը, ում անունը չի նշվում, դեկտեմբերի 26-ին ծննդաբերել է: 

80-ամյա Հակիմ Դինն Ալլահին շնորհակալութուն է հայտնել երեխայի համար, սակայն ասում է, որ ֆինանսական օգնություն է պետք, քանի որ նրանք գումար չունեն:

Image result for baby

Նրա խոսքերով՝ նրանք արդեն տղա երեխա ունեն, ով 8-10 տարի առաջ է ծնվել: 

Բժիշկներն ասում են, որ սա եզակի դեպք է: Նրանց խոսքերով՝ երեխան և մայրը շատ լավ են իրենց զգում: 

Image result for Wife

Եթե կինն իրոք ճիշտ է ասում, ուրեմն՝ նա միակ կինն է, ով այս մեծ տարիքում կարողացել է հղիանալ բնական եղանակով:

Կանանց մեծամասնությունը 50-ից հետո հղիանում է արհեստական ճանապարհով: 

Image result for Husband

Պաշտոնապես հայտարարված է, որ աշխարհի ամենածեր մայրը Մարիա դել Կարմեն Բուսադա դե Լարան է Իսպանիայից, հղիացել է 2006թ.-ին արհեստական բեղմնավորմամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել