Մի քանի տարի առաջ Երևանի թիվ 94 ավագ դպրոցը անվանեցին Գուրգեն Գարգարյանի անվամբ: Երբ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, նրան բոլորը բարեհաջող կերպով մոռացան: Ռամիլ Սաֆարովը ավելի երկար բանտարկված մնաց, քան Արթուր Վանոյանին սպանողները: Հիշում եմ, թե ինչպես էին վրդովել հայ ժողովուրդը, երբ Հունգարիան փաստացի ազատ արձակեց ոճրագործին: 
Գուրգեն Մարգարյանին սպանել էին քնած ժամանակ, իսկ Արթուր Վանոյանը զոհվել զենքը ձեռքին՝ արնաքամ լինելով: 
Գուրգենին սպանողը հերոսացվում է Ադրբեջանում հայ սպա սպանելու համար: 
Շատերը Հայաստանում նույնպես հերոսացնում են Արթուր Վանոյանին սպանողներին՝ հայ սպա սպանելու համար: Բանկոմատ թալանած ու վիրավորներին օգնության եկած բժիշկներին պատանդ պահած մարդասպանները իրենց անվանում են "Սասնա ծռեր": Իրականում նրանք ավելի շատ ընդհանուր բան ունեն Ռամիլ Սաֆարովի հետ, քան Սասնա Ծռերի էպոսի: Եթե Արթուր Վանոյանը զենքը ձեռքին զոհվեր կամ քնած ժամանակ կացնահարվեր ազերիների կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հիմա նրա անունը հաստատ պատմության դասագրքերի մեջ մեծատառով կգրվեր: Համոզված եմ, որ ցանկացած իշխանությանը հետույք մտնող "շովու" բիզնեսի "երգչիստները" մի քանի տասնյակ հոլովակներ կնկարեյին: 
Հիմա հայ ժողովրդի պատմության ամենադժվար պահերից մեկն է, քանի որ ժողովրդի գիտակցությունը և արժեքները բեկվել են: Հիմա մեծ քաջություն է պետք մարդասպանին մարդասպան ասելու համար, սուտասանին սուտասան ասելու համար, նույնիսկ հերոսին հերոս ասելու համար: 
Իմ համար հերոսը դղյակում բնակվող ու միլիոնչիկ Վանեցյանը չէ, որը նախկին իշխանության վերնախավում էր: Իմ համար հերոսը Ապրիլյան պատերազմի զինվոր տղերքն են, որոնք փողի ու զանգի միջոցով բանակից չեն ծլկել, կամ չեն ձևացրել որ հավերժական հեմորոյ ունեն՝ ինչպես մեր կառավարության 95%-ը:
Չեմ ուզում ծայրահեղացնել այս ամենը: Հայ ժողովուրդը ընտրությունների ժամանակ չքվեարկեց "համահայկական ահաբեկիչների օգտին" : Նրանք ստացան ընդամենը 1,82 % ձայն: Այսքանով ամեն ինչ ասված է:

Ուզում եմ հավատալ, որ կգա ժամանակ, երբ Արթուր Վանոյանի անունով կկոչեն ՊՊԾ գունդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել