Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը DPA գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին: Ինչպես հայտարարել է նախարարը, ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը «այլևս չի համապատասխանում արդիականության ոգուն»:
 
«Ես կարծում եմ, որ աշխարհում ուժերի հարաբերակցությունը պետք է զգալիորեն ավելի լավ արտացոլվի, քան դա տեղի Է ունենում ներկայում», - Մաասի խոսքը մեջբերում է Abendzeitung հրատարակությունը:
 
Նրա կարծիքով՝ Գերմանիան պետք է էլ ավելին անի ճգնաժամերն ու հակամարտությունները հաղթահարելու համար: 
 
«Ես կարծում եմ, որ մեր պատասխանատվությունը մեծանում է: Մեզանից սպասումներն այնքան մեծ են, ինչպես երբեք նախկինում», -ընդգծել է նա:
 
Մասնավորապես Մաասը հայտարարել է Մերձավոր Արևելքում ճգնաժամերի լուծման համար դիվանագիտական ջանքերին ակտիվ մասնակցության մասին: Հրատարակությունը հիշեցնում է, որ հունվարի 1-ից Գերմանիան երկու տարով դառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել