Ինձ հետաքրքում է իմ երկրի ու ժողովրդի բարեկեցիկ ապագան, իսկ թե իշխանությունը ով կլինի, դա այնքան էլ կարևոր չէ:
Մինչ ընտրություններն աշխատել եմ հնարավորինս քիչ խոսել ու քննադատել կամ մատնացույց անել նոր կառավարության սխալներն ու թերությունները: Ու դա արել եմ մի պարզ պատճառով, որ սատարում եմ Փաշինյանին ու նրա թիմին ու չէի ցանկանում ՀՀԿ-ի կամ մնացածի ջրաղացին ջուր լցնել: Բայց դա չի նշանակում, որ ընտրություններից հետո լռելու եմ: Սպասում եմ նոր կառավարության ձևավորմանն ու նշանակումներին, ու դրանից հետո բոլոր հնարավոր թերությունները բարձրաձայնելու եմ ու հնարավորությանս սահմանում առաջարկել լուծումներ:
Ես այն եզակի մարդկանցից եմ, որին չեք կարող ասել. «Բա Սերժի վախտ խի՞ չէիր խոսում»։ Այն ժամանակ էլ էի ընդդիմադիր ու շատ եմ դրանից տուժել տարբեր հարցերում, բայց չեմ նեղվել ու հիմա էլ չեմ փոխվելու:
Հիմա, կարծում եմ, նոր ուժերը լավ են գիտակցում, որ միայն ադեկվատ ու ճիշտ քննադատության շնորհիվ կարող են երկիրը ոտքի կանգնեցնել, ու եթե ուզում են երկար կառավարել ու օպտիմալ, պետք է բաց լինի հասարակության ու կառավարության միջև երկխոսությունը: Սկզբի համար՝ դեռ այսքանը...
ՀԳ. Ու քննադատությունների տակ չէի ուզի՝ հայտնվեին նաև մեկնաբանություններ, որ թողեք՝ աշխատեն: Հենց խնդիրն այն է, որ թողնում ենք, մարդիկ մտածում են՝ եթե չեն խոսում, ուրեմն՝ ամեն ինչ լավ է: