Հայտնի երգիչ, ազգությամբ հայ Ֆիլիպ Կիրկորովը միշտ զարմացրել և զարմացնում է բոլորին՝ իր հակասական քայլերով: Իր արարքներով Կիրկորովը բոլորիս ենթագիտակցության մեջ նստած է որպես ազգի դավաճան: Նա մշտապես գովերգում է Ադրբեջանը, երգում թուրքական երգեր՝ զայրույթ առաջացնելով բոլորիս մեջ: Սակայն ակնհայտ է, որ նա շատ հարցերում օգնում և աջակցում է հայերին: «Նոր ալիք» մրցույթի շրջանակներում նա բազմիցս բարձր գնահատականների է արժանացրել մեր մասնակիցներին, իսկ Վլադիմիր Արզումանյանի կատարման ժամանակ Ֆիլիպը ժյուրիի անդամներին հորդորեց` ամենաբարձր գնահատականներին արժանացնել հայ մասնակցին, այլապես ինքը ժյուրիի անդամներին կընդունի որպես իր անձնական թշնամիների:

Հ.Գ. Իրականում ինչ է զգում Ֆիլիպը Հայաստանի հանդեպ՝ կարծում եմ՝ բոլորիս պարզ է, սակայն ըստ իս, որոշ ուժեր ճնշում են գործադրում նրա նկատմամբ՝ այդպիսով մեզ ցույց տալով, թե ինչպիսի թույլ և անինքնասեր կերպար է ազգությամբ հայ Ֆիլիպը: Իհարկե, արդարացումներ պետք չէ փնտրել, նա իրոք շատ վատ է պահել իրեն Հայաստանի նկատմամբ, բայց որ նա ներքուստ սիրում է Հայաստանը, ես գրեթե կասկած չունեմ: Այլապես արտասվելով չէր կատարի Բաբաջանյանի երգը, ամեն կերպ չէր օգնի մեր մասնակիցներին, նրա հայրը՝ Պետրոսը, ծնկաչոք չէր երգի հայ հանդիսատեսի առջև:

Մնում է խղճալ նրան և ըմբռնումով մոտենալ, չէ՞ որ մարդ, որն անտեսված է իր ազգի կողմից, դրանից մեծ պատիժ չէր կարող ստանալ:

դիտել՝ 0.56 -ից սկսած

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել