Norlur.am-ը գրում է

Հեղափոխության քաղաքական մասն այլևս ավարտված է, ինչը նշնակում է, որ առաջիկա տարիների Հայաստանի գերխնդիրն է լինելու  հեղափոխության տեղափոխումը տնտեսական դաշտ. առանց հեղափոխության տնտեսական կապիտալիզացիայի քաղաքական համապատասխան գործընթացները անխուսափելիորեն սկսելու են հետզհետե կրել ինքնանպատակ բնույթ՝  արժեզրկելով համաժողովրդական պայքարն ու  է՛լ ավելի դժվար խնդիրների առաջ կանգնեցնելով հասարակությանը:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն կազմելու է 40.000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ. «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից տնօրենների խորհրդին հստակ հանձնարարական է եղել՝  առանց որևիցե աշխատատեղի կրճատման, բացառապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, սարքավորումների արդիականացմամբ հասնել ցեմենտի այնպիսի օպտիմալ գնի, որը, կպահպանի բարձր որակը, միևնույն ժամանակ գնային առումով անհամեմատ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի ցեմենտի այլ գործարանների արտադրանքի արժեքը:

Ծառուկյանի քայլն իսկապես աննախադեպ է. շնորհիվ այս կամային որոշման  ոչ միայն Հայաստանում ապրող հազարավոր ընտանիքներ ստիպված չեն լինի գործազկության հետևանքով եկամտի նոր աղբյուր փնտրել ու այդ նպատակով, ինչու ոչ, արտագաղթել (նման վտանգը միանգամայն իրական էր, քանի որ, ինչպես հայնի է, դեռևս սեպտեմբերից «Արարատցեմենտի» առաջ ծառացած էր փակման վտանգը), այլև այս քայլը խիստ դրական մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենալու երկրի ողջ տնտեսության համար՝ հիմք ու խթան հանդիսանալով տնտեսական զարգացմանը նոր տեմպ հաղորդելու, ակնկալվող տնտեսական հեղափոխության համար ամուր հիմքեր ապահովելու՝ հայ հանրության համար դրանից բխող խիստ դրական ու անչափ սպասված սոցիալ-տնտեսական արդյուքններով:

Հեղափոխության առաջին իսկ օրվանից սկսած՝ թե՛ Գագիկ Ծառոկայնը, թե՛ նրա կողմից գլխավորվող քաղաքական ուժը կանգնած են եղել ժողովրդի կողքին:  Փաստ է, որ շատ իմաստներով շնորհիվ հենց ԲՀԿ-ի՝ հեղափոխության նկատմամբ ի սկզբանե ունեցած լոյալ դիրքորոշման հնարավոր դարձավ նյութականացնել համաժողովրդական պայքարն ու այն իր տրամաբանական ավարտին հասցնել:

Եվ ահա Ծառուկյանի  այս քայլը ևս մեկ ավելորդ անգամ վկայում է, որ վերջինիս խոսքը որևիցե բանով չի տարբերվում գործից. այժմ Ծառուկյանը, որպես աշխատող ու արարող մարդ, ով իսկապես գիտակցում է սեփական առաքելության կարևությունն ու անփոխարինելիությունը հատկապես երկրի համար այս պատասխանատու իրավիճակում,  լծվում է տնտեսական հեղափոխության իրականացման ազգանվեր գործին՝ որպես խոշոր սեփականատեր օրինակ Ծառայելով մյուսներին ևս:

Ծառուկյանն իր քայլերով երկու խնդիր է լուծում՝ մի կողմից՝ հնարավորինս դարմանում է ժողովրդի ցավերը՝ թուլ չտալով սոցիալ-տնտեսական պայթյուն, մյուս կողմից օգնում նույն  Փաշինյանին՝ առավել ամուր զգալու իրեն, վստահ լինելու, որ հեղափոխության կողքին կա մի ուժ, որի նպատակն այդ հեղափոխության իդեալները կյանքի կոչելն է, դրանք ժողովրդի համար զգալի կերպով նյութականացնելը ոչ միայն քաղաքական, այլև հատկապես տնտեսական դաշտում:

Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրներն իսկապես հսկայական են, և եթե առաջիկա տարիներին մեզ չհաջովի իրական տնտեսական ճեղքում ապահովել, ապա հետագայում չափազանց խրթին է լինելու հաղթահարել կարծրացած գերխնդիրները:  Անվիճելի է, որ առանց տնտեսության մեջ կարևոր դիրք զբաղեցնող սեփականատերերի անձնական նախաձեռնողականության ու ակտիվության, Հայաստանը չի կարողանա լուծել իր առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը՝ տնտեսական զարգացման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել