Հանրահայտ երգչուհի Մադոննան հազվագյուտ լուսանկար է հրապարակել, որում նա ամբողջովին մերկ է: Լուսանկարը հայտնվել է աստղի Instagram-ի էջում: Ընդամենը 2 օրում լուսանկարը հավաքել է ավելի քան 552 հազար դիտում, իսկ լուսանկարի մասին գրել են խոշորագույն համաշխարհային պարբերականները:

Լուսանկարում Մադոննան ամբողջովին մերկ է, ինտիմ մասերը ծածկում են միայն ստվերը և լուսանկարի վերևում մարկերով մակագրությունը:

Երգչուհին գրել է, որ լուսանկարում ինքը 19 տարեկան է, ապրում է Նյու Յորքում և սովորում է պարի դպրոցում: Այդ ժամանակ ապագա աստղը մերկ կեցվածք է ընդունել գումարի դիմաց բնանկարչության և լուսանկարչության դպրոցների համար:

Մադոննան նաև գրել է, որ «ստեղծագործությունը միշտ հաղթում է», և այն հնարավոր չէ կանգնեցնել ամաչեցնելու փորձերով:

Image resultImage result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել