Tert.am-ը գրում է.

Տոկիոյի շրջանային դատարանը 10 օրով երկարաձգել է Renault-Nissan-Mitsubishi ֆրանս-ճապոնական մեքենաշինական միության նախկին ղեկավար Կառլոս Գոնի կալանքը:

Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին դեկտեմբերի 23-ին տեղեկացրել է դատարանի ներկայացուցիչը: Այժմ Գոնը կալանքից կարող է դուրս գալ 2019-ի հունվարի 1-ից ոչ շուտ: Կալանքի ժամկետը երկարաձգելու դիմում է ներկայացրել դատախազությունը, որը Կառլոս Գոնին մեղադրում է ընկերության նախագահի պաշտոնն զբաղեցնելիս ֆինանսական խարդախություններ անելու մեջ:

Ինչպես նշվում է, Գոնը կարող էր Nissan-ին վերագրել 1,8 մլրդ իենի չափով (14 մլն եվրո) անձնական կորուստները: Գոնը և Nissan-ի տնօրեն Գրեգ Քելլին ձերբակալվել են Տոկիոյում նոյեմբերի 19-ին՝ Ճապոնիայի ֆինանսական օրենսդրությունը խախտելու կասկածանքով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել