Time ամսագիրը կազմել է անցնող տարվա վատագույն երգերի վարկանիշային ցուցակ։ Վարկանիշային ցուցակը գլխավորում է ամերիկյան հիփ-հոփ կատարող Post Malone-ի Psycho կոմպոզիցիան՝ տեղեկացնում է korrespondent.net-ը։

Երկրորդ հորիզոնականում 6ix9ine-ն է՝ FEFE երգով։ Վարկանիշային ցուցակը կազմողների կարծիքով երգում չկա ոչինչ, բացի «գռեհիկ ակնարկներից և սրտխառնոց առաջացնող տեքստից»։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բելա Թորնը՝ Bitch I’m Bella Thorne երգով։

Թոփ տասնայակում են հայտնվել նաև՝ Ջասթին Թիմբերլեյք- The Hard Stuff, Maroon 5- Girls Like You, Զեյն- Let Me, DJ Snakе – Taki Taki, Քանյե Ուեսթ և Lil PumpI – Love It, Greta Van Fleet – Lover, Leaver Էմինեմ – Fall երգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել