Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ Օուեն Ուիլիամսն իր Twitter-ի էջում կիսվել է շատ սրտառուչ պատմությամբ, որը մեծ տպավորություն է գործե մարդկանց վրա:
Օուենը պատմում է իր ծեր հարևանի մասին: Նա սուրբծննդյան տոներից մի քանի օր առաջ է մահացել: Այս ծերունին Օուենի աղջկ համար 14 տարվա նվերներ է պատրաստել:
Օուեն և Քերոլայն Ուիլիամսները Քենի հարևանն են եղել ընդամենը 2 տարի: Ամուսինները երեխայի ծննդից անմիջապես հետո տեղափոխվել են:
83-ամյա պապիկն այդ երեխայի համար ոչինչ չի խնայել:

Նա շատ առույգ էր և պլանավորում էր մինչ 100 տարի ապրել: Մինչ թոշակի անցնելը Քենը մի քանի մասնագիտություն է փոխել: Նա նույնիսկ ակորդեոն նվագել է սովորել:

Քենի մասին գրել է նույնսիկ տեղի թերթը, սակայն մեկ այլ պատճառով: Նա 85 տարեկան հասակում հեռուստացույց նայելու փոխարեն սկսել էր պարաշյուտով ցատկել:

Քենի մահից հետո երեխայի մոտ էին հայտնվել մի քանի տոպրակներ։ Օուենին թվացել էր, որ այն աղբ է:

Սակայն տոպրակների մեջ երեխայի ծնողները մի շարք նվերներ հայտնաբերեցին:
Ոչ ոք հարևանից այսպիսի քայլ չէր սպասում:

Հիմա Ուիլյամսները շատ լավ ավանդույթ ունեն. 14 տարի շարունակ իրենց երեխան Քենից սուրբծննդյան նվերներ է ստանալու:



