Արա, դե Նիկոլի վախտով ուրիշ ա էլի - 5

Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցել է, պատկերացնում եք, անձամբ մասնակցել ու նշել է ԱԱԾ-ի 100-ամյակը:
Այսինքն՝ սովետա-բոլշևիկյան, բոլշևիկյան Ռուսաստանում հիմնադրված НКВД-ի հիմնադրման 100-ամյակն է տոնել: Հասկանու՞մ եք:

1918-ին հիմնադրված ռուսական հատուկ ծառայության 100-ամյակը:

1918-ին Հայաստանն անկախ էր: Ռուսաստանից դուրս: Բոլշևիկյան Ռուսաստանի համար թշնամի պետություն:

«Դաշնակցաիմպերիալիստական» (բոլշևիկների բնութագրմամբ) պետություն, որի ոչնչացնելուն էր ուղղված նաև այդ НКВД-КГБ-ի գործունեությունը:

Անկախ էր Հայաստանը, որը վերացվեց ռուսաթուրքական համատեղ ծրագրումով ու իրականացմամբ, և որի տարածքներն իրար մեջ բաժանեցին հաղթած ագրեսորները: 

Ու Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունն արյան մեջ խեղդելու իր ծանրակշիռ լուման ունեցող ռուսական НКВД-КГБ-ի 100-ամյակն է նշում թավիշ Նիկոլը:
Եւ ո՛չ Հայաստանի հանրապետության ԱԱԾ-ի 28-ամյակը: Կամ գոնե Սովետական Հայաստանում հիմնադրված НКВД-ի ֆիլիալի 98-ամյակը:
Չէ՛:

Հենց ռուսական НКВД-ի 100-ամյակը:
Հայաստանի ԱԱԾ-ն էլ՝ որպես դրա հոգեզավակ-ֆիլիալ-ենթակա ստորաբաժանում:
Ինչպես նախորդ՝ լևոնառոբասերժական ժամանակներում:

Կարճ․ ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ ժողովրդական ընդվզման Նիկոլի ու գաղտնի ծառայությունների մանիպուլյացրած նպատակների մասին և որը դրանց տիպիկ բնութագրումն է:

Խելամիտ PR-ով ռուսական КГБ-ի դուստր ձեռնարկություն ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը դարձավ գաղութածառա հոմոսովետիկուս մտածելակերպի դաշտ բերված մի հոծ զանգվածի իդեալը, կինոյի տղեն:
Տեղին է հիշել Մայակովսկու՝ հոմոսովետիկուսին զոմբիացնող խոսքերը պարտիայի ու Լենինի նույնականացման մասին:

Բայց․․․ Արա դե Նիկոլի վախտով ուրիշ ա, էլի:
Սերժի ժամանակ էս նույն բանն անընդունելի ու դատապարտելի էր:
Իսկ հիմա շատ էլ լավա, հաճելի:

Բա՞ն ա փոխվե, ապե...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել