Yerkir.am-ը գրում է.

Այսօր «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը անդրադարձել է օրեր առաջ իր թիմակից, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե  իրական ընդդիմությունը  «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու:

«Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա: Համաձայն չեմ, որ ընդդիմությունը կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ ես համաձայն չեմ նաև դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են ներքին քննարկումներ, ապա այո, լինելու են քննարկումներ, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել