Միհրան Ծառուկյանը և ամերիկահայ հայտնի DJ Jilber-ը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն: Սա նրանց առաջին համագործակցությունն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում: Այս մասին BlogNews.am-ին հայտնում է DJ-ի մենեջեր Լուսինե Խաչատրյանը և տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման ընթացքից:

«Միհրանը և Jilber-ը ծանոթացել են ընդհանուր ընկերոջ միջոցով և որոշել միասին նոր աշխատանք ներկայացնել: Jilber-ը հանդես է գալիս ոչ միայն արտիստների հետ, այլև ներկայացնում է հեղինակային ստեղծագործություններ»,- պատմում է Լուսինեն:

Երգը կոչվում է «Ամենալավ Party», փոփ-ամերիկյան ոճում է, ինչպես նաև հայկական տարրերով: Սա նրա առաջին համագործակցություն չէ հայ արտիստի հետ, ունի աշխատանքներ Լիլուի, Սպիտակցի Հայկոյի հետ: Իսկ Միհրանի հետ աշխատանք ներկայացնելը համատեղ ցանկություն էր»:  

Լուսինեն նշում է, որ երգի պրեմիան կլինի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել