Ամեն անգամ, երբ շինաշխատանքների ընթացքում տեսնում եմ խորհրդային շենքերի բացված կոնստրուկցիաները (գաջ-մաջը քերած վիճակում), սարսափում եմ՝ ինչ աստիճանի անպատասխանատու, սրիկա, բառադի կարող էին մարդիկ լինել։ Խոսքը գնում է հիմնականում 60-ականների կեսերից մինչեւ անկախություն կառուցված շենքերի մասին։ 20-ականներից մինչեւ պատերազմ կառույցները, չնայած շատ ավելի պարզունակ էին տեխնիկապես, բայց հիմնականում խղճով են կառուցվել, պատերազմից հետո մինչեւ 60-ականները ոչ բոլորը, բայց հաճախ շատ գրագետ, լավ, շնորհքով կառույցներ կան, հետո գրեթե համատարած սարսափ՝ չհաշված հատուկենտ հատուկ նշանակության շինություններ։ Ընդ որում, շատ կան շենքեր, որոնք դրսից բավականին հաճելի տպավորություն են թողնում, բայց ներսից տեխնիկապես ահավոր են։ Քարի շարը ոնց պատահի, ծուռ-մուռ, ամրանները սխալ կապած, առանց պաշտպանիչ շերտի, անորակ, սխալ ձուլած բետոն, ցածր մարկայի, հանգույցներին ընդհանրապես որեւէ ուշադրություն ոչ ոք չի դարձրել։ Էն, ինչ մենք անվանում ենք վթարային, ընդամենը բացահայտված ակնառու թերություններով շենքերն են, բայց եթե դնենք, լուրջ ու խորը ուսումնասիրենք, վիճակն ուղղակի սարսափելի է։ Պետության որակը նաեւ սրանով է որոշվում, այս պատկերը տեսնելով հասկանում եմ՝ ինչու բրեժնևյան սովետը քանդվեց։ Իսկ 20-ականներին թեկուզ սովի, չքավորության, բռնատիրության պայմաններում, այնուամենայնիվ, մարդիկ վերապրեցին ու առաջ գնացին։ Շատ պարզ պատճառով․ շինարարները խիղճ ունեին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել